Լևոն Զուրաբյան. «Երկիրը սպասում է արմատական լուծումների»
100%–ով համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներին ներկա են եղել նաև Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ՀԱԿ մի քանի այլ ներկայացուցիչներ։
–Մենք եկել ենք այս լսումներին, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների։ Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով, օրինական ընտրությունների միջոցով,–ասել է Լ. Զուրաբյանը։–Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի։ Այն դարձել է մի սիմբիոզ տեղական օլիգարխների կամ հեղինակությունների և իշխող կուսակցության միջև, որը կիրառում է հետևյալ սխեման։ Իշխանությունները հովանավորում են տեղի հեղինակությանը, վարչական ռեսուրսով և ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունն այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային և կրիմինալ ռեսուրսներ ընտրողներին կաշառելու և ահաբեկելու նպատակով։ Մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օրրանը։

7or.am